Փարավանի լեռնանցքում արգելված է տրայլերների տեղաշարժը
Փարավանի լեռնանցքում արգելված է տրայլերների տեղաշարժը

Ձյան պատճառով Կոդա-Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա կմ94-կմ110 ճանապարհին (Փարավանի լեռնանցք) ձյան պատճառով արգելվել է կցորդիչով, կիսակցորդիչով և 30 նստատեղից ավելի տարողությամբ ավտոբուսների տեղաշարժը:

Տեղեկությունը տարածում է Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտը։

«Մնացած տիպի ավտոտրանսպորտի համար երթևեկությունն ազատ է»,- նշված է տեղեկատվության մեջ։