Փակեք երկինքը Ուկրաինայի վրայով, ստեղծեք մարդասիրական օդային գոտի, եթե դա չանեք, միակ եզրակացությունը կարելի է անել, դուք նույնպես ուզում եք շատ դանդաղ մահանանք. Վոլոդիմիր Զելենսկի
Քիչ առաջ ինձ տեղեկացրին Վիննիցայի վրա հրթիռային հարձակման մասին, ութ հրթիռ է արձակվել, օդանավակայանն ամբողջությամբ ավերվել է,- այս մասին տեսաուղերձում ասել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։
«Մեր խաղաղ Վինիցան երբեք չի սպառնացել Ռուսաստանին։ Հրթիռային հարվածը եղել է դաժան, ցինիկ, օդանավակայանն ամբողջությամբ ավերվել է։ Նրանք շարունակում են քանդել մեր ենթակառուցվածքները, մեր կյանքը, որը կառուցել են մեր ծնողները, տատիկներն ու պապերը։
Կրկնեք ամեն օր, փակեք երկինքը Ուկրաինայի վրայով։ Փակեք բոլոր ռուսական հրթիռների, ռուսական ավիացիայի, այս բոլոր ահաբեկիչների համար։ Ստեղծել մարդասիրական օդային գոտի առանց հրթիռների, առանց ավիառումբերի։ Մենք ժողովուրդն ենք, իսկ ժողովրդին պաշտպանելը ձեր մարդասիրական պարտքն է, դուք կարող եք։ Եթե դուք չեք անում դա, եթե թույլ չեք տալիս ինքնաթիռներին պաշտպանվել, ապա միակ եզրակացությունը, որ կարող եք անել, այն է, որ դուք նույնպես ցանկանում եք շատ դանդաղ մահանանք։ Սա ինչպես համաշխարհային քաղաքական գործիչների, այնպես էլ արևմտյան առաջնորդների պատասխանատվությունն է։ Այսուհետև ընդմիշտ»,- ասել է Վոլոդիմիր Զելենսկին։