Փոխվում է Վրաստանի տարածք մուտք գործելու ժամանակ անձնական ուղեբեռով ներմուծած ապրանքների քանակային լիմիտը
Փոխվում է Վրաստանի տարածք մուտք գործելու ժամանակ անձնական ուղեբեռով ներմուծած ապրանքների քանակային լիմիտը

Փոխվում է  ուղևորների կողմից Վրաստանի տարածք մուտք գործելու ժամանակ անձնական ուղեբեռով ներմուծած ապրանքների ՝հավելյալ արժեքի հարկի, ներմուծման հարկի և աքցիզից ազատվելու քանակային լիմիտները:

Համապատասխան փոփոխությունները մտցվում են «Հարկային օրենսքրքում», որը կառավարությունը արդեն ուղարկել է խորհրդարան:

Կառավարությունում պարզաբանում եմ, որ նշված փոփոխությունները պատրաստվել են ասոցացման մասին համաձայնագրով ստանձնած պարտավորությունների շրջանակներում:

«Վրացական օրենսդրությունը ծխախոտի կապակցությամբ արդեն համապատասխանում է եվրոպականին, սակայն որոշ ապրանքանիշներ դեռևս չեն համապատասխանում Եվրամիության երկրներում հաստատված չափաբաժիններին: Վրաստան ներս մտնող մարդիկ պետք է ապրանք ներմուծեն սեփական օգտագործման, այլ ոչ թե կոմերցիոն նպատակների համար»,- ասված է կառավարության հայտարարությունում:

Այսօրվա դրությամբ Վրաստան ներս մտնելիս հնարավորություն է տրվում ներմուծել 4 լիտր աքցիզով ալկօհոլային խմիչք: