Փարիզում գնդակահարել են կրկեսից փախած վագրին
Փարիզում գնդակահարել են կրկեսից փախած վագրին
Փարիզում վագրը փախել է կրկեսից: BBC-ի հաղորդմամբ՝ կենդանին շրջել է փողոցներով՝ Էյֆելյան աշտարակից հարավ: Կենդանուն կրակել են կրկեսի աշխատակիցները:
Ոստիկանությունը հաղորդել է, որ վագրը անհետացել է 15-րդ շրջանում, սակայն «վտանգը չեզոքացվել է», նրան գնդակահարել են:
Ֆրանսիական լրատվամիջոցները հաղորդել են, որ մարդկանցից ոչ ոք չի տուժել: Տրամվայների երթեւեկությունն այդ շրջանում դադարեցվել է: Տեղացիները վագրին նկատելուց հետո վթարային ծառայություններ են կանչել: