Փաստաբանների միության նախագահի ընտրություններին բախում է տեղի ունեցել
Փաստաբանների միության նախագահի ընտրություններին բախում է տեղի ունեցել

Վրաստանի փաստաբանների միության նախագահի ընտրություններին քվեարկության ավարտից հետո տեղի է ունեցել բախում: Թեկնածուներից մեկը, Դավիթ Լանչավան հայտարարել է, որ ուներ տեղեկություն՝ Սպորտի պալատում էլեկտրաէներգիայի անջատման մասին:

Ինչպես տեղեկացնում է Առաջին ալիքի լրագրողը, Լանչավան գոռալով կոչ էր անում ընտրական հանձնաժողովի անդամներին, որպեսզի շտապ կերպով փակեին քվեատուփերը: Երբ Լանչավան անում էր հայտարարություն, Սպորտի պալատի այն դահլիճում, որտեղ ընթանում էին ընտրությունները, մասամբ անջատվել է էլեկտրաէներգիան:

Փաստաբանների միության գործող նախագահը համարում է, որ էլեկտրաէներգիայի անջատումը իշխանության շահերում է և այն կապված է ընտրական գործընթացի հետ: