Փաստաբանների միության միասնական ժողովի ձայները հաշվող  հանձնաժողովը լքել է 6 անդամ
Փաստաբանների միության միասնական ժողովի ձայները հաշվող  հանձնաժողովը լքել է 6 անդամ

Վրաստանի փաստաբանների միության միասնական ժողովի ձայները հաշվող  հանձնաժողովը լքել է 6 մարդ: Այս մասին առաջին ալիքի լրագրողին հայտնել է հանձնաժողովի արդեն նախկին անդամ, փաստաբան Լալի Ափցիաուրին:

Նրա խոսքերով ընտրությունները կեղծվել են, որի արդյունքում նա և ևս 5 անդամ լքել են հանձնաժողովի կազմը:

«Այստեղ անհնար էր աշխատել, քվեատուփերը բացելուց հետո հայտնաբերեցինք, որ այնտեղ քվեաթերթիկները ավել էին, քան մենք տվել ենք: Դա նշանակում է, որ որոշակի քվեաթերթիկներ գցվել են քվեատուփի մեջ անօրեն: Այսպիսով ընտրությունները կեղծվել են և մենք որոշում ենք ընդունել լքել հանձնաժողովի կազմը»,-ասել է Ափցիաուրին:

Առաջին ալիքի լրատվությամբ, Լալի Ափցիաուրիի հետ միասին Վրաստանի փաստաբանների միության միասնական հավաքի ձայների հաշվման հանձնաժողովը լքել են՝ Բեսիկ Կաիշաուրին, Իրակլի Ալխազիշվիլին, Դավիթ Դոլբաձեն, Միրանդա Կաուրեիշվիլին և Օթար Մաչաիձեն: