Փաստաբանը չի բացառում Միխեիլ Սաակաշվիլու կալանավորումը
Փաստաբանը չի բացառում Միխեիլ Սաակաշվիլու կալանավորումը

Միխեիլ Սաակաշվիլու փաստաբան Ռուսլան Չեռնոլուցկին չի բացառում իր պաշտպանության տակ գտնվողի ձերբակալությունը: Այս մասին նա հայտարարել է NewsOne-ի հետ հարցազրույցում:

Դրա հետ մեկտեղ, փաստաբանը հաստատել է, որ խուզարկում են Միխեիլ Սաակաշվիլու բնակարանը:

«Կա երկու ռիսկ- Ուկրաինայից անօրեն արտաքսում, հնարավոր ձերբակալում և նույնիսկ կալանավորում»,- հայտարարել է փաստաբանը:

Կիևում, Վրաստանի նախկին նախագահի տան մոտ մինչ այժմ մնում են հատուկջոկատայիններ: