Պետությունը սկսում է ներմուծել «Վոսորիտիդ» դեղամիջոցը ախոնդրոպլազիայի բուժման համար
Ախոնդրոպլազիա ախտորոշմամբ երեխաների ծնողներին ներկայացվել է «Վոսորիտիդ» դեղամիջոցով բուժման ծրագիրը և դրա ընդգրկման համար անհրաժեշտ ընթացակարգերը։
Ծնողները ստորագրել են տեղեկացված համաձայնություն, որն անհրաժեշտ նախապայման է բուժման ծրագրում ընդգրկվելու համար:
Պետությունը սկսում է աստիճանաբար երկիր ներմուծել ախոնդրոպլազիայի դեմ «Վոսորիտիդ» դեղամիջոցը։
Առողջապահության նախարարության տվյալներով՝ 2023 թվականին նախնական փուլում բուժման ծրագրում կընդգրկվի վեց հիվանդ։ Նրանց թվում են այն շահառուները, որոնց աճի գոտիները տարիքի պատճառով ավելի շուտ են փակվում։ Նաև ծանր կլինիկական դրսևորումներ ունեցող հիվանդներ, ովքեր բազմամասնագիտական թիմի որոշմամբ կսկսեն բուժումը։
Բուժման ծրագիրն իրականացվելու է բազմապրոֆիլ, մանկական ստացիոնար հաստատությունում։ Գործընթացը ղեկավարվում է կլինիկական բժիշկների բազմամասնագիտական թիմի կողմից: