Պետությունը շարունակում է աջակցել Ուկրաինայից տարհանված Վրաստանի քաղաքացիներին, այդ թվում նրանց կազմակերպված հայրենադարձությանը. ԱԳ նախարարություն
Վրաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկությամբ, պետությունը շարունակում է աջակցել Ուկրաինայից տարհանված Վրաստանի քաղաքացիներին, այդ թվում նրանց կազմակերպված հայրենադարձությանը:
Նրանց տվյալներով՝ վերջին 24 ժամում Վրաստան է վերադարձել Վրաստանի հարյուրից ավելի քաղաքացի, ինչպես ցամաքային, այնպես էլ օդային ճանապարհով։
«Այս շաբաթ Վրաստանի կառավարության ներգրավմամբ, ընդհանուր առմամբ, նմանատիպ օգնություն կտրամադրվի Վրաստանի 220 քաղաքացու։ Նաև պետության աջակցությամբ իրականացվում է Վրաստանի քաղաքացիների կազմակերպված տեղափոխումը Լվովից Վարշավա:
Մարտի 15-ին և 16-ին, Լվովում Վրաստանի հյուպատոսության կազմակերպմամբ հատուկ չվերթներ են իրականացվել։ Ուկրաինայում ռազմական գործողությունների սկզբից ի վեր Վրաստանի դիվանագիտական ներկայացուցչությունները Ուկրաինայի և նրա հարևան պետությունների տարածքում աշխատում են 24-ժամյա արտակարգ ռեժիմով։
Միևնույն ժամանակ, Վրաստանի դիվանագիտական ներկայացուցչություններին Վրաստանի վարչապետի հրամանագրով հանձնարարվել է տարրական օգնություն ցուցաբերել Ուկրաինայից տարհանված Վրաստանի քաղաքացիներին և կազմակերպել նրանց վերադարձը հայրենիք»,- ասված է հաղորդագրությունում։