Պետությունը կիրականացնի հիփոթեքային վարկերի սուբսիդավորում այն անձանց համար, որվքեր կորոշեն վերցնել հիփոթեքային վարկ և բարելավել իրենց բնակելի պայմանները. Գիորգի Գախարիա
Պետությունը կիրականացնի հիփոթեքային վարկերի սուբսիդավորում այն անձանց համար, որվքեր կորոշեն վերցնել հիփոթեքային վարկ և բարելավել իրենց բնակելի պայմանները,- այս մասին Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարել է խորհրդարանում, որտեղ ներկայացնում է կորոնավիրուսի հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան, որտեղ նա ներկայացնում է կորոնավիրուսի կապակցությամբ իրականացրած գործունեության զեկույցը:
Վարչապետը նշել է, որ ամենալուրջ ոլորտներից մեկը դեվելոփմենթն ու շինարարությունն է:
«Մենք արդեն մշակել ենք կոնկրետ ծրագիր դեվելոպերների և շինարարների համար: Դա ոչ միայն ընկերություններին օգնելու համար է, այլ դրանով ցանկանում ենք օգնել մեր քաղաքացիներին, ովքեր ծրագրում են գնել բնակարան և դրանով բարելավել իրենց կենսապայմանները: Մենք օգնելու ենք բոլոր նրանց, ովքեր վճարել են նախնական գումարը, ովքեր արդեն պայմանագիր են կնքել շինարարական ընկերության հետ, դա արվում է նրանց համար, ում շենքը արդեն կառուցվում է և բնակարանը գտնվում է կառուցման փուլում: Բոլոր այդպիսի ռիսկերն ապահովագրվելու են պետության կողմից, բացարձակապես բոլոր ռիսկերը ՝ այսօրվանից մինչև տարեվերջ:
Պետությունը կիրականացնի հիփոթեքային վարկերի սուբսիդավորում այն անձանց համար, որվքեր կորոշեն վերցնել հիփոթեքային վարկ և բարելավել իրենց բնակելի պայմանները»,- հայտարարել է Գիորգի Գախարիան:
Վարչապետի խոսքով, իրենց նպատակն է, որ շինարարական ոլորտը հետճգնաժամային ժամանակահատվածում չհայտնվի այնպիսի իրավիճակում, ինչպիսին էր 2008 թվականից հետո: