Պետության 200 լարիանոց օգնությունը ստացել է ավելի քան 106 000 մարդ, իսկ միանվագ 300 լարիանոց օգնությունը փոխանցվել է մոտ 249 000 անձի
Զբաղվածության խթանման պետական գործակալության տվյալներով, 200 լարիանոց օգնությունը ստացել է 161 905 շահառու: Ընդհանուր առմամբ փոխանցվել է 106 288 400 լարի:
200 լարիանոց պետական օգնությունը ստանում է այն անձը, ով աշխատում էր որպես վարձակալած աշխատող 2020 թվականի առաջին երեք ամիսներից առնվազն մեկ ամիս (ինչը հաստատվում է գործատուի կողմից եկամուտների ծառայություն մինչև 2020 թվականի մայիսի 1-ը ներկայացված Վրաստանի հարկային օրենսգրքի 154-րդ հոդվածով նախատեսված լրատվությամբ), ստացել է աշխատավարձ և այն դադարեցվել է արտակարգ դրության ժամանակ:
Ծրագիրն վեցամսյա է, սկսվել է մայիսից և ավարտվելու է հոկտեմբերին:
Գործակալության կողմից տրամադրված տեղեկատվության համաձայն.
1. Մայիսին – 72 131 անձի փոխանցվել է 42 426 200 լարի
2. Հունիսին – 143 801 անձի փոխանցվել է`28 760 200 լարի
3. Հուլիսին – 127 430 անձի փոխանցվել է՝ 25 486 000 լարի
4. Օգոստոսին – 96 765 անձի փոխանցվել է ՝ 19 353 000 լարի
5. Սեպտեմբերին – 91,315 անձի փոխանցվել է՝ 18 263 000 լարի
Ինչ վերաբերում է ինքնազբաղվածներին, վերջին տվյալների համաձայն, ընդհանուր առմամբ 300 լարիանոց օգնությունը ստացել է 248 823 մարդ: Ընդհանուր առմամբ`74 646 800 լարի: Այս դեպքում փոխհատուցում ստանալու իրավունք ունեն կորոնավիրուսի համավարակից տուժած անհատ ձեռներեցները, փոքր բիզնեսի կարգավիճակ ունեցող անհատները, որոնց մոտ ընթացիկ տարվա առաջին կիսամյակում գրանցվել է տնտեսական ակտիվություն կամ եկամուտ տնտեսական գործունեությունից, ինչպես նաև մակրոտնտեսական կարգավիճակ ունեցող ֆիզիկական անձինք, ովքեր մակրոբիզնեսի կարգավիճակ ստացել են մինչև 2020 թվականի ապրիլի 1-ը և որոնք ֆինանսավորում չեն ստացել բյուջեից:
Գործակալության տվյալներով.
1. Մայիսին – 29 981 անձի փոխանցվել է 8 994 300 լարի
2. Հունիսին – 74 558 անձի փոխանցվել է 22 367 400 լարի
3. Հուլիսին – 58 831 անձի փոխանցվել է ՝ 17 649 200 լարի
4. Օգոստոսին – 84 915 անձի փոխանցվել է ՝ 25 474 500 լարի
5. Հոկտեմբերին – 538 անձի փոխանցվել է ՝ 161 400 լարի