Պետրե Ցաավան իրեն այնպես էր պահում, որ ստիպված էինք սինոդի նիստից դուրս բերել ուժով. Նիկոլոզ Փաչուաշվիլի
Պետրե Ցաավան իրեն այնպես էր պահում, որ ստիպված էինք սինոդի նիստից դուրս բերել ուժով,- այս մասին սուրբ սինոդի նիստի ավարտից հետո լրագրողներին ասել է Ախալքալաքի և Կումուրդոյի թեմի եպիսկոպոս, Նիկոլոզ Փաչուաշվիլին:
Եպիսկոպոսի խոսքով, Պետրե Ցաավան ստել է, երբ ասել է, որ նրան կարգալույծ է արել պատրիարքը:
«Ես լսեցի հայր Պետրեյի մեկնաբանությունը և եկա, որ անեմ մեկնաբանություն: Շատ եմ ցավում այս ամենի համար: Նա ասել է .ս մեկ սուտ, որ նրան հեռացրել է պատրիարքը: Հայր Պետրեյին հեռացրել է Սուրբ սինոդը, ցավոք նա մեզ չի թողել այլ ճանապարհ:
Պետրե Ցաավան իրեն այնպես էր պահում, որ ստիպված էինք սինոդի նիստից դուրս բերել ուժով», – ասել է Ախալքալաքի և Կումուրդոյի արքեպիսկոպոս Նիկոլոզ արքեպիսկոպոս Փաչուաշվիլին:
Պետրե Ցաավան սուրբ սինոդի նիստը լքել է ի նշան բողոքի: Ինչպես նա նշել է, նրան կարգալույծ է արել կաթողիկոս պատրիարքը: