Պետր Պավել. Պատերազմի ամենահավանական արդյունքը կլինի այն, որ Ուկրաինայի տարածքի մի մասը ժամանակավորապես կմնա ռուսական օկուպացիայի տակ, թեև դա կարող է տևել տարիներ
Ուկրաինան պետք է իրատես լինի իր նպատակների հարցում,- հայտարարել է Չեխիայի նախագահ, ՆԱՏՕ-ի նախկին գեներալ Պետր Պավելը՝ «New York Times»-ին տված հարցազրույցում։
Նրա խոսքով, Կիևը պետք է ընդունի, որ որոշ տարածքներ հնարավոր է, գոնե ժամանակավորապես, մնան Ռուսաստանի վերահսկողության տակ։
«Պատերազմի ամենահավանական արդյունքը կլինի այն, որ Ուկրաինայի տարածքի մի մասը ժամանակավորապես կմնա ռուսական օկուպացիայի տակ»,- ասել է Պավելը՝ նշելով, որ այդ «ժամանակավոր հարցը» կարող է տեւել տարիներ։
Չեխիայի նախագահի խոսքով, ոչ Ուկրաինան, ոչ Ռուսաստանը չպետք է մաքսիմալիստական նպատակների հասնելու ակնկալիք ունենան։
«Եթե խոսենք Ուկրաինայի կամ Ռուսաստանի պարտության մասին, դա պարզապես տեղի չի ունենա։ Այնպես որ, ավարտը կլինի ինչ-որ տեղ մեջտեղում»,- ասել է Պետր Պավելը։