Պետնախարարի գրասենյակի ներկայացուցիչները հարգանքի տուրք են մատուցել Արչիլ Տատունաշվիլիի հիշատակին
Հաշտեցման և քաղաքացիական իրավահավասարության հարցերով պետնախարարի գրասենյակի Աբխազիայի Ինքնավար Հանրապետության և նախկին Հարավային Օսիայի ինքնավար շրջանի գործերի վարչության պետ Զվիադ Զվիադաձեն Մուխաթգվերդիի եղբայրների գերեզմանատանն էր։ Նա պաշտպանության ուժերի ներկայացուցիչների հետ հարգանքի տուրք է մատուցել Արչիլ Տատունաշվիլիի հիշատակին, ցավակցություն հայտնել ընտանիքի անդամներին և ծաղիկներով զարդարել ազգային հերոսի շիրիմը։
«Այսօր Արչիլ Տատունաշվիլիի ծննդյան օրն է։ Նա կդառնար 41 տարեկան։ Ցավոք սրտի, մենք պետք է նշենք այս օրը նրա գերեզմանի մոտ։ Իր սխրանքներով նա հավերժացրեց ոչ միայն սեփական անունը, այլեւ օրինակ հանդիսացավ ապագա սերունդների համար՝ սեր ու նվիրում հայրենիքին։ Վրաստանի կառավարությունն անում է ամեն ինչ և կշարունակի անել դա նաև ապագայում, որպեսզի նրա թափած արյունն իզուր չանցնի, ինչպես նաև պատշաճ կերպով պատժի այն մարդկանց, ովքեր որևէ կերպ մասնակցել են նրա կյանքի ոտնձգությանը։ Հանցագործներն անպայման պատասխանատվության կենթարկվեն»,- ասել է Զվիադ Զվիադաձեն։
Օկուպացիոն ռեժիմի դաժանությամբ սպանված Արչիլ Տատունաշվիլին այսօր կդառնար 41 տարեկան։
Տեղեկությունը հրապարակում է հաշտեցման և քաղաքացիական իրավահավասարության հարցերով պետնախարարի աշխատակազմի մամուլի գրասենյակը։