Պետնախարարի ապարատ. ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի կողմից տարեկան բանաձևի ընդունումը հաստատում է, որ Վրաստանի հարցը մնում է աշխարհի ամենակարևոր ֆորումներից մեկի օրակարգում
Պետնախարարի ապարատ. ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի կողմից տարեկան բանաձևի ընդունումը հաստատում է, որ Վրաստանի հարցը մնում է աշխարհի ամենակարևոր ֆորումներից մեկի օրակարգում

Գլխավոր վեհաժողովի բանաձևը վերահաստատում է տեղահանված բնակչության հիմնարար իրավունքները, առաջին հերթին, ինքնակամ, անվտանգ և արժանապատիվ կերպով վերադառնալու իրենց բնակության վայրեր՝ անկախ էթնիկ պատկանելությունից,- ասվում է հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով պետնախարարի ապարատի կողմից տարածված հայտարարության մեջ::

«Բանաձևը դատապարտում է Վրաստանի բռնազավթված շրջաններում բռնի ժողովրդագրական փոփոխությունները և ընդգծում է բռնի տեղահանվածների սեփականության իրավունքը հարգելու և պաշտպանելու անհրաժեշտությունը: Փաստաթղթում ընդգծված է նաև հակամարտությունից տուժած շրջաններում մարդասիրական գործունեության սահուն իրականացման անհրաժեշտությունը: Այս դրույթը հատուկ նշանակություն է ստանում «անցակետերի» երկարաժամկետ փակման արդյունքում Ախալգորի շրջանում և ամբողջ Ցխինվալիի շրջանում ստեղծված մարդասիրական ճգնաժամի ֆոնին:

Բանաձևը նաև կոչ է անում Ժնևի բանակցությունների մասնակիցներին ակտիվացնել ջանքերը Վրաստանի օկուպացված շրջաններում անվտանգության և մարդու իրավունքների իրավիճակը բարելավելու ուղղությամբ, ինչը, իր հերթին, կնպաստի փախստական անձանց վերադարձին իրենց տներ:

Բացի հումանիտար համատեքստից, բանաձևը գործնական նշանակություն ունի, քանի որ այն ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին հանձնարարում է տարեկան զեկույց պատրաստել Վրաստանում բնակվող տեղահանվածների իրավիճակի և բանաձևի կատարման վերաբերյալ:

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձեւի տարեկան ընդունումը հաստատում է, որ Վրաստանի հարցը և հակամարտությունից տուժած բնակչության իրավունքները մնում են աշխարհի ամենակարևոր ֆորումներից մեկի օրակարգում և գրավում միջազգային հանրության ուշադրությունը»,- նշված է հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով պետական նախարարի ապարատի տարածած հայտարարության մեջ:

Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովը 75-րդ նստաշրջանի շրջանակներում ընդունեց Վրաստանի և 57 երկրների նախաձեռնած բանաձևը՝ «Աբխազիայից, Վրաստան և Ցխինվալիի շրջանից / Հարավային Օսեթիա, Վրաստան բռնի տեղահանված անձանց և փախստականների կարգավիճակի մասին: Այս տարի բանաձևին աջակցեցին 80 պետություններ: