Ամերիկայի Միացյալ Նահանգները կոչ է անում իր քաղաքացիներին լքել Ուկրաինան: Ըստ Պետդեպարտամենտի Ուկրաինայում մնալն ավելի ու ավելի վտանգավոր է դառնում։
«Մենք ամիսներ շարունակ զգուշացնում ենք սեփական քաղաքացիներին, որ չարժե այնտեղ մնալ։ Եթե ինչ-որ մեկը մնացել է, ապա հիմա լավագույն ժամանակն է սկսել պլանավորել, թե ինչպես հեռանալ երկրից»,- ասել է Ջոն Քիրբին։
Բացի այդ, հայտնի է դարձել, որ Պետդեպարտամենտը չի նախատեսում փոխել Ուկրաինայում դիվանագիտական ներկայացուցչությունների թիվը։ Ըստ տեղեկությունների՝ ռուսական հարձակումների ուժեղացման հնարավոր վտանգի պատճառով դիվանագետները անվտանգության լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն, թեև այս փուլում չեն պատրաստվում լքել Կիևը։