Պետքարտուղարություն. Մենք ողջունում ենք Թուրքիայի և այլ երկրների ջանքերը՝ համոզելու Ռուսաստանին վերադառնալ «հացահատիկի համաձայնագրին»
Պետքարտուղարություն. Մենք ողջունում ենք Թուրքիայի և այլ երկրների ջանքերը՝ համոզելու Ռուսաստանին վերադառնալ «հացահատիկի համաձայնագրին»

ԱՄՆ Պետդեպարտամենտը ողջունում է Թուրքիայի ջանքերը՝ վերականգնելու «հացահատիկային համաձայնագիրը», չնայած այն բանին, որ Վլադիմիր Պուտինի բանակցությունները Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ ոչ մի փոփոխության չեն հանգեցրել, գրում է «CNN»-ը։

«Մենք ողջունում ենք Թուրքիայի և այլ երկրների ջանքերը՝ համոզելու Ռուսաստանին վերադառնալ համաձայնագրին։ Մենք համագործակցում ենք ՄԱԿ-ի և Թուրքիայի հետ, որոնք աշխատել են «Սևծովյան հացահատիկի» նախաձեռնությունը հնարավոր և արդյունավետ դարձնելու ուղղությամբ»,- ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը։

Պետքարտուղարությունը շնորհակալություն է հայտնել Թուրքիային «նրա դիվանագիտական ​​և գործառնական նշանակալի ջանքերի համար», որոնք ուղղված են նոր համաձայնության հասնելուն։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցություններից հետո ասել էր, որ «սևծովյան հացահատիկային միջանցքի վերականգնումը հնարավոր կլինի միայն ռուսական ապրանքների արտահանման սահմանափակումները վերացնելուց հետո»