Պետքարտուղարություն. Լյուիս Բոնոն նշանակվել է կովկասյան բանակցություններում ԱՄՆ գլխավոր խորհրդական, ով աշխատելու է լուծել Ռուսաստանի կողմից Վրաստանի ինքնիշխան տարածքի օկուպացումը
Պետքարտուղարություն. Լյուիս Բոնոն նշանակվել է կովկասյան բանակցություններում ԱՄՆ գլխավոր խորհրդական, ով աշխատելու է լուծել Ռուսաստանի կողմից Վրաստանի ինքնիշխան տարածքի օկուպացումը

Լյուիս Բոնոն նշանակվել է կովկասյան բանակցություններում ԱՄՆ գլխավոր խորհրդական։ Նա կփոխարինի Ֆիլիպ Ռիկերին։

Ինչպես նշվում է պետքարտուղար Էնտոնի Բլինկենի հայտարարության մեջ, Լյուիս Բոնոն կաշխատի տարածաշրջանի առաջնորդների հետ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացն առաջ մղելու և Վրաստանի ինքնիշխան տարածքի Ռուսաստանի կողմից շարունակվող օկուպացումը լուծելու համար:

«Նրա նշանակումը նաև հաստատում է Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության կարևորությունը Միացյալ Նահանգների համար և Ժնևի միջազգային բանակցությունների դերը Վրաստանի հարցի շուրջ, որը միակ միջազգային ձևաչափն է, որը վերաբերում է Ռուսաստանի կողմից Վրաստանի տարածքի 20 տոկոսի օկուպացմանը», – ասել է Բլինկենը:

Լյուիս Բոնոն նախկինում աշխատել է Ազգային անվտանգության խորհրդում պետքարտուղարի տեղակալի խորհրդական, Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունում ԱՄՆ ներկայացուցիչ և ՄԱԿ-ի գրասենյակում Վիեննայի և Բասրայի տարածաշրջանային գրասենյակների տնօրեն: