Պետքարտուղարություն. «Իսպանիայի միջադեպը Եվրոպայում կառավարության կողմից զանգվածային ապօրինի միգրացիայի խրախուսմանն ու դյուրացմանն ուղղված քաղաքականության արդյունքն է»
Ամերիկայի Միացյալ Նահանգները աջակցում է Իսպանիայի ժողովրդին և բոլոր եվրոպացիներին՝ ընդդեմ նրանց ինքնիշխանության և մարդու իրավունքների կոպիտ խախտման, – այս մասին ասված է ԱՄՆ պետքարտուղարության տարածած հայտարարության մեջ։
Գերատեսչության հայտարարության համաձայն՝ «այս անընդունելի միջադեպը Իսպանիայի կառավարության կողմից Եվրոպայում զանգվածային ապօրինի միգրացիայի խրախուսմանն ու դյուրացմանն ուղղված նպատակադրված քաղաքականության ուղղակի արդյունքն է»։
Պետքարտուղարությունում նշում են, որ ԱՄՆ-ն դիտարկում է միջոցներ՝ ամերիկացիներին ինչպես երկրի Ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս պաշտպանելու համար, և պատրաստակամություն է հայտնում օգնել նաև եվրոպացի այլ դաշնակիցներին, որոնք դիտարկում են նմանատիպ միջոցառումներ։