Պետքարտուղարության ներկայացուցիչ. ԱՄՆ-ը խորապես մտահոգված է «Օտարերկրյա գործակալների» ակտով

11:07, 23.04.2024

《ԱՄՆ-ը խորապես մտահոգված է , որ օտարերկրյա գործակալների մասին օրենքը կվնասի քաղաքացիական հասարակության կազմակերպություններին, որոնք աշխատում են բարելավելու քաղաքացիների կյանքը և շեղելու Վրաստանը եվրոպական ճանապարհից》, ֊ասել է Պետդեպարտամենտի Ժողովրդավարության և մարդու իրավունքների բյուրոյի ներկայացուցիչ Ռոբերտ Գիլքրիստը:

Նրա խոսքով, նշված օրինագիծը կխոչընդոտի նաև անկախ լրատվամիջոցներին։

«Վրաստանում «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի առնչությամբ ԱՄՆ-ը խորապես մտահոգված է, որ եթե ընդունվի, այս օրենքը ապա կվնասի քաղաքացիական հասարակությանը, քաղաքացիական հասարակության կազմակերպություններին, որոնք աշխատում են Վրաստանի քաղաքացիների կյանքը բարելավելու ուղղությամբ և կշեղի Վրաստանին եվրոպական ճանապարհից։ Մենք մտահոգված ենք նաև որ այս օրինագիծը կխոչընդոտի անկախ լրատվամիջոցներին, որոնք աշխատում են ապահովելու, որ Վրաստանի քաղաքացիները հասանելի լինեն բարձրորակ տեղեկատվությանը», – ասել է Ռոբերտ Գիլքրիստը:

Նմանատիպ