Պետք է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ այնքան ժամանակ, քանի դեռ նա չի դադարեցնի պատերազմը և չի հարգի ազատությունը Եվրոպայում, Ռուսաստանի համար այս ագրեսիայի գինը պետք է բարձրանա. Վոլոդիմիր Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու խոսքով՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները պետք է խստացվեն այնքան ժամանակ, քանի դեռ պատերազմը չի դադարեցվել։
Այս մասին Ուկրաինայի նախագահը հայտարարել է Կիևում գտնվող Խորվաթիայի վարչապետ Անդրեյ Պլենկովիի հետ մամուլի ասուլիսում։
«Անհրաժեշտ է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, քանի դեռ Ռուսաստանը չի դադարեցնի պատերազմը մեր պետության, մեր ժողովրդի դեմ, քանի դեռ չի ազատել մեր հողը և հարգել ազատությունը Եվրոպայում։ Այդ ագրեսիայի գինը նրա համար պետք է բարձրանա»,- ասել է Զելենսկին։
Վոլոդիմիր Զելենսկին նաև նշել է, որ Ուկրաինան կկարողանա հաղթահարել բոլոր դժվարությունները և դառնալ Եվրամիության անդամ։
«Մենք պետք է խոսենք ցանկացած եվրոպական երկրի հետ ինչ-որ իմաստով, քանի որ Ուկրաինան ցանկություն է հայտնել դառնալ այս ընտանիքի անդամներից մեկը՝ Եվրամիության անդամ։ Մենք իսկապես արժանի ենք դրան, ես դրանում վստահ եմ: Սրանք լոկ խոսքեր չեն, ոչ միայն իմ հռետորաբանությունը, ոչ միայն մեր համայնքի ցանկությունը: Մենք դա ցույց ենք տալիս ամեն օր: Մեր պետությունն այժմ ստիպված է հաղթահարել մի շարք խնդիրներ։ Անհրաժեշտ են տեխնոլոգիաներ։ Մենք մուտք չունենք, ինչպես բոլոր եվրոպական երկրները կամ դաշինքի բոլոր երկրները։ Մենք դեռ չունենք նման հնարավորություններ, բայց կարծում եմ՝ կգնանք դրանց»,- ասել է նախագահը։
Բացի այդ, Ուկրաինայի նախագահը նշել է, որ Ռուսաստանի կողմից մայիսի 8-ին և 9-ին Դոնեցկի, Լուգանսկի, Օդեսայի և Զապորոժիեի շրջաններում հրթիռակոծման հավանականությունը մեծ է մնում։