Պետք է մտածենք բանակցությունների նոր փուլերի մասին, որոնք մեզ հնարավորություն կտան, դիտենք խորհրդարանական կյանքում ընդդիմության էլ ավելի ներգրավվածություն. Միխեիլ Սարջվելաձե

13:17, 22.03.2021

Խորհրդարանի մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ, Միխեիլ Սարջվելաձեի հայտարարությամբ, բանակցությունների այն փուլը, որն անցել են քաղաքական կուսակցությունները, արդյունավետ չի եղել համաձայնության հասնելու առումով:

Ըստ Սարջվելաձեի, այդ պատճառով անհրաժեշտություն կա մտածել բանակցությունների նոր փուլերի մասին:

«Բանակցությունների այն փուլը, որը մենք տեսել ենք, արդյունավետ չի եղել համաձայնության հասնելու առումով: Սա ստեղծել է նոր հնարավորություններ և բանակցությունների նոր փուլերի շուրջ մտածելու անհրաժեշտություն, որը մեզ թույլ կտա ստեղծել այնպիսի կազմաձևեր, որոնք կբարձրացնեն Վրաստանում խորհրդարանական կյանքում ընդդիմության առավել ներգրավվածությունը տեսնելու հնարավորությունը: Դա կլինի «Գիրչիի» առաջարկին պատասխանի տեսքով, կամ այլ ձևով, առաջիկայում կլինեն դիրքորոշումներ այդ կապակցությամբ, և մենք կկարողանանք կատարել հաջորդ քայլերը: Միայն իշխանությունն ու «Գիրչին» չեն կարող լուծել պատնեշի հարցը, նրան ընդդիմության ավելի մեծ ներգրավվածություն ու աջակցություն է պետք: Տեսնենք, թե որտեղ են ձեռնարկվելու այս ուղղությամբ հաջորդ քայլերը», – ասել է Միխեիլ Սարջվելաձեն:

Նմանատիպ