Պետք է հասկանանք, որ որոշ ժամանակ կունենանք օրական 200-500-ի շրջանակներում դեպքեր, գլխավորը դա լինի վերահսկելի. Ամիրան Գամղրելիձե
Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեի հայտարարությամբ, կորոնավիրուսի հաստատված դեպքերի քանակի ֆոնին, Վրաստանում զոհվածների թիվը ամենացածրներից մեկն է Եվրոպայում: Ըստ նրա, դեպքերի թվի աճ սպասվում էր, հատկապես Աջարիայում:
Ըստ Ամիրան Գամղրելիձեի, նոր դեպքերի թիվը պարբերաբար կլինի 200-ից 500, բայց ամենակարևորը դա լինի կառավարելի: Ամիրան Գամղրելիձեի խոսքով, այս պահին իրավիճակը լիովին վերահսկվում է, և հիվանդներին ցուցաբերվում է համապատասխան օգնություն:
«Ցավոք, ունենք 31 զոհ: Երկրում մահացիության ընդհանուր տոկոսը կազմում է 0,56, դա Եվրոպայում ամենացածր ցուցանիշներից մեկն է: Չնայած նրան, որ դա կանխատեսելի էր, որ սեպտեմբերին կավելանար վարակման դեպքերը և կավելանային միջին և ծանր, այդ թվում ծայրահեղ ծանր հիվանդների քանակը: Յուրաքանչյուր զոհ մեծ դժբախտություն է, սակայն քավոք բժշկության մեջ լինում են նման դեպքեր: Սակայն այդ մահացությունների ֆոնին Վրաստանը Եվրոպայում ունի լավագույն ցուցանիշներից մեկը: Դեռևս Աջարիան մնում է թեժ կետ: Այնտեղ կենտրոնացված է վարակման մեծ քանակություն, մոտավորապես 60-ից 75 տոկոս: Այսօրվա դրությամբ Աջարիայի հիվանդանոցներում բուժվում է 502, իսկ կովիդ հյուրանոցներում 998 մարդ: Բնակարաններում բուժվում է մոտ 600 մարդ: Մենք կանխատեսում էինք, որ ամառվա սեզոնին կունենայինք դեպքերի աճ: Նոր դեպքերի թիվը պարբերաբար կլինի 200-ից 500, բայց ամենակարևորը դա լինի կառավարելի: Այս պահին իրավիճակը լիովին վերահսկվում է, և հիվանդներին ցուցաբերվում է համապատասխան օգնություն»,- հայտարարել է Ամիրան Գամղրելիձեն:
Նրա խոսքով, Վրաստանը անցել է այն մոդելին, երբ ակտիվորեն միանում է առաջնային առողջապահությունը, տեղի է ունենում թեթև և ասիմպտոմ պացիենտների տնային պայմաններում բուժումը: