Պետք է ընդլայնվի այն մարդկանց շրջանակը, ում համար կավելանա ամբուլատոր դեղամիջոցների մատչելիությունը. Սերգեենկո
Խրոնիկ հիվանդությունների մեծ մասի համար անհրաժեշտ դեղամիջոցների զեղչային ռեսուրս մենք ունենք,- այս մասին հայտարարել է առողջապահության նախարար Դավիթ Սերգեենկոն՝ դեղամիջոցներ արտադրող ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը:
Ինչպես հայտարարել է նախարարը, հանդիպման նպատակն է ընկերությունների ներկայացուցիչներին ծանոթացնել ձևավորված տեսլականի հետ՝ ռազմավարական ուղղություններով, և նշված առնչությամբ իրականացնել կարծիքների փոխանակում:
«Պետք է ընդլայնվի այն մարդկանց շրջանակը, որոնց համար կավելանա ամբուլատոր դեղամիջոցների մատչելիությունը»,- հայտարարել է Սերգեենկոն:
Նախարարի խոսքով, այդ խնդիրը հնարավոր է լուծել մասնավոր ընկերությունների հետ համագործակցությամբ: