Պետեր Սիյարտո - Եվրամիությունը պետք է ուրախ լինի, որ Վրաստանը ցանկանում է անդամակցել կառույցին, իսկ պատերազմի կողմնակից քաղաքական գործիչները ցանկանում են դա անհնար դարձնել, քանի որ Վրաստանն ունի հայրենասեր կառավարություն
Պետեր Սիյարտո - Եվրամիությունը պետք է ուրախ լինի, որ Վրաստանը ցանկանում է անդամակցել կառույցին, իսկ պատերազմի կողմնակից քաղաքական գործիչները ցանկանում են դա անհնար դարձնել, քանի որ Վրաստանն ունի հայրենասեր կառավարություն

Եվրամիությունը պետք է ուրախ լինի, որ Վրաստանը ցանկանում է անդամակցել Եվրամիությանը, իսկ պատերազմի կողմնակից քաղաքական գործիչները ցանկանում են դա անհնար դարձնել, քանի որ Վրաստանն ունի հայրենասեր կառավարություն։

Պետեր Սիյարտոյի խոսքով՝ Վրաստանն ունի կառավարություն, որը պաշտպանում է սեփական ազգի շահերը։

«Եվրամիությունը պետք է բացարձակապես ուրախ լինի, որ Վրաստանը ցանկանում է անդամակցել Եվրամիությանը, իսկ Բրյուսելը պետք է ամեն ինչ անի, որպեսզի Վրաստանը հնարավորինս շուտ դառնա եվրոպական մեծ ընտանիքի անդամ։ Այն, ինչ մենք տեսնում ենք, այն է, որ պատերազմամետ քաղաքական գործիչները և Բրյուսելի բյուրոկրատները ցանկանում են անհնարին դարձնել Վրաստանի հաջող ինտեգրումը Եվրոպային:

Նման պահերին մենք պետք է հարց տանք՝ ինչո՞ւ է այդպես։ Պատասխանն այն է, որ Վրաստանն ունի հայրենասեր իշխանություն, Վրաստանն ունի իշխանություն, որը պաշտպանում է իր ազգի շահերը։ Վրաստանն ունի իշխանություն, որը ցանկանում է դիմակայել, ցանկանում է դիմակայել նաև արտաքին ազդեցությանը և դա անում է բավականին լավ: Այն պաշտպանող օրենք էլ են ընդունել։ Նրանք ունեն կառավարություն, որը պաշտպանում է ընտանիքները, ավանդական ընտանիքի մոդելը, և նրանք դա օրենսդրորեն հաստատել են: Ուստի Բրյուսելը քաղաքական ու ֆինանսական տույժ է կիրառել։ Բրյուսելում չեն սիրում, երբ չեն պարում իրենց երգերի տակ, և եթե ինչ-որ մեկը դեմ է պատերազմին և գենդերային քարոզչությանը։

Ուզում եմ ձեզ հետ կիսել Հունգարիայի օրինակը, որ չնայած այս ճնշմանը, մենք տեր ենք կանգնել ազգային շահին, հանուն խաղաղության, հանուն մեր ընտանիքի և մեր աշխատանքի, որովհետև եթե թողնենք այս ամենը, ապա կկորցնենք մեր ինքնիշխանությունը։ Ինքնիշխանությունը մի բան է, որը մենք պետք է պաշտպանենք: Այսպիսով, դուք ճիշտ ուղու վրա եք: Ապագայում Հունգարիայի նախագահությունը, Հունգարիան և Հունգարիայի կառավարությունը ձեզ կտրամադրեն ողջ աջակցությունը, որն անհրաժեշտ է ձեր ինքնիշխանությունը պահպանելու և Եվրամիությանն ինտեգրման և անդամակցության գործընթացն արագացնելու համար՝ չնայած արտաքին ճնշմանը»,- ասել է Պետեր Սիյարտոն։