Պետեր Մադյար – «Պակշի» ատոմային էլեկտրակայանի լիովին դադարեցմանը մեզ բաժանում էր ընդամենը մի քանի միլիմետր, սակայն Դանուբում ջրի մակարդակն անշան բարձրացել է, ուղևորվում ենք դեպի «Պակշ»

13:32, 04.08.2026

Հունգարիայի վարչապետ Պետեր Մադյարը հայտարարում է, որ «Պակշի» ատոմային էլեկտրակայանի լիովին դադարեցմանը իրենց բաժանում էր ընդամենը մի քանի միլիմետր, սակայն Դանուբում ջրի մակարդակն անշան բարձրացել է։ Այս մասին Մադյարը գրում է սոցիալական ցանցում։

Մադյարը նշում է, որ այսօր ինքն անձամբ կմեկնի «Պակշի» ատոմային էլեկտրակայան։

«Ատոմային էլեկտրակայանի լիովին անջատմանը մեզ բաժանում էր ընդամենը մի քանի միլիմետր, սակայն հետո ջրի մակարդակի նվազումը դադարեց և առավոտյան բարձրացավ 1,5 սանտիմետրով։ Վերջին տուրբինն առայժմ աշխատում է անվտանգ ռեժիմով։ Ուղևորվում եմ դեպի «Պակշ»», – սոցիալական ցանցում գրում է Հունգարիայի վարչապետը։

Ի գիտություն՝ «Պակշի» ատոմային էլեկտրակայանի դադարեցման մասին քննարկումը ընթանում է արդեն մի քանի օր։ Դա անհրաժեշտ է դարձել Դանուբի ջրի ցածր մակարդակի և ջրի բարձր ջերմաստիճանի պատճառով։

Նմանատիպ