Պետեր Ֆիշեր. ԵՄ անդամակցությունը կամավոր է, ոչ ոքի չեն պարտադրում, Վրաստանն ինքն է հայտ ներկայացրել, եթե ​​երես թեքեք, ուրեմն Եվրամիության անդամ չեք լինի
Պետեր Ֆիշեր. ԵՄ անդամակցությունը կամավոր է, ոչ ոքի չեն պարտադրում, Վրաստանն ինքն է հայտ ներկայացրել, եթե ​​երես թեքեք, ուրեմն Եվրամիության անդամ չեք լինի

Եվրամիությանն անդամակցելը կամավոր է: Ոչ ոքի չեն ստիպում անդամակցել,- այս մասին հայտարարել է Վրաստանում Գերմանիայի դեսպան Պետեր Ֆիշերը՝ հարցին ի պատասխան:

Լրատվամիջոցների ներկայացուցիչները Ֆիշերին հարցրել են. «Ի՞նչ կլինի, եթե Վրաստանը և ապագա կառավարությունը երես թեքեն Եվրամիությունից»:

«Վրաստանն ինքն է հայտ ներկայացրել, և մենք ողջունում ենք ձեր անդամակցությունը։ Եթե ​​երես թեքեք, ուրեմն Եվրամիության անդամ չեք լինի»,- ասել է Պիտեր Ֆիշերը։