Պետեր Ֆիշեր. ԵՀ զեկույցը ուղղություն կտա 27 անդամ երկրների ղեկավարներին, բոլորը պետք է ասեն «այո» դեկտեմբերին, ես լավատես եմ
Պետեր Ֆիշեր. ԵՀ զեկույցը ուղղություն կտա 27 անդամ երկրների ղեկավարներին, բոլորը պետք է ասեն «այո» դեկտեմբերին, ես լավատես եմ

Եվրահանձնաժողովի զեկույցը ուղեցույցներ կտրամադրի ԵՄ անդամ 27 երկրների ղեկավարներին, որոնք դեկտեմբերին կհանդիպեն Բրյուսելում եւ միաձայն որոշում կկայացնեն։ Պետք է, որ բոլորն ասեն «այո»,- այս մասին ասել է Վրաստանում Գերմանիայի դեսպան Պետեր Ֆիշերը։

Նրա խոսքով, ինքը լավատեսորեն է տրամադրված Եվրահանձնաժողովի զեկույցի վերաբերյալ։

«Ես լավատես եմ։ Եվրահանձնաժողովի զեկույցը հիմք կհանդիսանա Եվրամիության անդամ 27 երկրների ղեկավարների որոշման համար։ Նա նրանց ուղղություն կտա, թեեւ այդ 27 անդամ երկրների ղեկավարները դեկտեմբերին կհանդիպեն Բրյուսելում եւ միաձայն որոշում կկայացնեն։ Բոլորը պետք է ասեն «այո»: Այնպես որ, ես լավատես եմ»,- ասել է Պետեր Ֆիշերը։