Պետեր Ֆիշեր. Կարծում եմ, եթե ուզում եք միանալ այնպիսի կազմակերպության, ինչպիսին է Եվրամիությունը, լավ գաղափար չէ նրա մասին վատ խոսել
Պետեր Ֆիշեր. Կարծում եմ, եթե ուզում եք միանալ այնպիսի կազմակերպության, ինչպիսին է Եվրամիությունը, լավ գաղափար չէ նրա մասին վատ խոսել

Վրաստանը ցանկանում է միանալ Եվրամիությանը, բայց միևնույն ժամանակ խիստ քննադատում է Եվրամիությանը, տարածում է կեղծ տեղեկություն նրա մասին, – այս մասին հայտարարել է Վրաստանում Գերմանիայի դեսպան Պետեր Ֆիշերը Բաթումիի քաղաքային դատարանում, որտեղ ներկա է Մզիա Ամաղլոբելիի դատավարությանը։

Նրա խոսքով, եթե Վրաստանը ցանկանում է միանալ այնպիսի կազմակերպության, ինչպիսին է Եվրամիությունը, լավ գաղափար չէ նրա մասին վատ խոսել։

«Ես ներկայացնում եմ Գերմանիան։ Մենք Վրաստանի երկարաժամկետ բարեկամ և գործընկեր ենք, և նաև՝ Եվրամիության անդամ երկիր։ Վրաստանը ցանկանում է անդամակցել Եվրամիությանը, բայց միևնույն ժամանակ խիստ քննադատում է Եվրամիությանը։ Տարածում է կեղծ տեղեկատվություն նրա մասին։ Կարծում եմ, եթե ուզում եք միանալ այնպիսի կազմակերպության, ինչպիսին է Եվրամիությունը, լավ գաղափար չէ նրա մասին այդքան վատ խոսել։ Հարց ունեմ «Իմեդի» հեռուստաընկերությանը։ Ինչո՞ւ ասաց «Իմեդի»-ն երեկ, թե իբր ես հանձարարություններ եմ տալիս արմատական ընդդիմությանը: Հարց ունեմ ձեզ։ Ի՞նչ հիմքով եք տարածել այս տեղեկատվությունը։ Քանի որ այս տեղեկատվությունը կեղծ է և ես ձեզ հրավիրում եմ ապացուցեք, թե ես հանձնարարություններ եմ տալիս ընդդիմությանը», – հայտարարել է Պետեր Ֆիշերը։