Պետեր Ֆիշեր. Հավանականություն կա, որ Եվրոպան կորոշի բանակցությունների մեկնարկը մինչև դեկտեմբերի վերջ, բայց մինչ այդ պետք է առաջընթաց լինի ինը քայլերի հարցում
Պետեր Ֆիշեր. Հավանականություն կա, որ Եվրոպան կորոշի բանակցությունների մեկնարկը մինչև դեկտեմբերի վերջ, բայց մինչ այդ պետք է առաջընթաց լինի ինը քայլերի հարցում

Հավանականություն կա, որ դեկտեմբերի վերջին Եվրոպան որոշում կկայացնի բանակցությունների մեկնարկի մասին, սակայն մինչ այդ պետք է առաջընթաց լինի ինը քայլերի հետ կապված,- ասել է Վրաստանում Գերմանիայի դեսպան Պետեր Ֆիշերը։

Դեսպանի խոսքով՝ այս տարի ժամկետներն ավելի սեղմ են, քանի որ ամռանը Եվրախորհրդարանում ընտրություններ են լինելու։

«Այս տարի ժամկետներն ավելի սեղմ են, քանի որ ամռանը Եվրախորհրդարանի ընտրություններ են լինելու, ընտրություններ են լինելու նաեւ Վրաստանում։ Կարևոր է արագ անցնել ինը քայլերով: Մենք հուսով ենք, որ արագ առաջընթացի համար լավ գործընկերություն կունենանք Վրաստանի կառավարության հետ, քանի որ մենք մեկ նպատակ ունենք»,- ասել է Ֆեշերը։

Բացի այդ, այն հարցին, թե արդյոք ընդդիմությունն ու իշխանությունը կկարողանա՞ն միասին աշխատել, Վրաստանում Գերմանիայի դեսպանը պատասխանում է. «Հույս ունենք, որ կկարողանան, դա իրենցից է կախված։ Մենք կուսակցությունը խորհրդարանում չենք ներկայացնում»։