Պետեր Ֆիշեր. Ընտրությունները Վրաստանի ժողովրդի գործն են, կարծում եմ՝ դուք բոլորդ պետք է որոշեք, թե ինչպիսի կառավարում եք ուզում Վրաստանում ապագայում
Պետեր Ֆիշեր. Ընտրությունները Վրաստանի ժողովրդի գործն են, կարծում եմ՝ դուք բոլորդ պետք է որոշեք, թե ինչպիսի կառավարում եք ուզում Վրաստանում ապագայում

Ընտրությունները Վրաստանի ժողովրդի գործն են, կարծում եմ՝ դուք բոլորդ պետք է որոշեք, թե ինչպիսի կառավարում եք ուզում Վրաստանում ապագայում,- ասել է Գերմանիայի դեսպան Պետեր Ֆիշերը։

Գերմանիայի դեսպանին հարցրել են ԵՄ դեսպան Պավել Հերչինսկու այսօրվա հայտարարության ընտրություններին վերաբերող հատվածի մասին, որտեղ նա ասում է. «Մենք կսպասենք ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի գնահատականին։ Այնուհետև մենք պատրաստ կլինենք արձագանքել ցանկացած իրադարձության, ներառյալ ընտրական բռնության վատթարագույն սցենարին և ընտրակեղծիքների հնարավորությանը: Մենք դա վերապրել ենք Բելառուսի դեպքում, և ես անկեղծորեն հույս ունեմ, որ մենք երբեք չենք ապրի դա Վրաստանի դեպքում»։

«Չեմ ուզում շահարկություններ անել։ Ընտրությունները Վրաստանի ժողովրդի գործն է: Կարծում եմ՝ դուք բոլորդ պետք է որոշեք, թե ապագայում ինչպիսի կառավարում եք ցանկանում Վրաստանում և ինչ ուղղություն եք ուզում, որ ձեր երկիրը ունենա։ Դա ձեր որոշելիքն է, ես չգիտեմ, թե ինչ արդյունքներ կլինեն»,- ասել է Ֆիշերը։