Պետեր Ֆիշեր. Ցավում եմ ռուսական ուժերի կողմից Վրաստանի քաղաքացու սպանության համար, Վրաստանը կարող է հույս դնել գործընկերների վրա՝ դադարեցնելու Ռուսաստանի վնասակար գործողությունները
Պետեր Ֆիշեր. Ցավում եմ ռուսական ուժերի կողմից Վրաստանի քաղաքացու սպանության համար, Վրաստանը կարող է հույս դնել գործընկերների վրա՝ դադարեցնելու Ռուսաստանի վնասակար գործողությունները

Վրաստանում Գերմանիայի դեսպան Պետեր Ֆիշերը իր ցավն է հայտնել ռուսական ուժերի կողմից Վրաստանի քաղաքացու սպանության կապակցությամբ։

Ինչպես գրում է դեսպանը սոցցանցերում, Վրաստանը կարող է հույս դնել միջազգային գործընկերների աջակցության վրա՝ վերջ դնելու Ռուսաստանի վնասակար գործողություններին։

«Գերմանիայի կառավարության անունից իմ անկեղծ ցավն եմ հայտնում ռուսական ուժերի կողմից Վրաստանի քաղաքացու սպանության համար: Ռուսաստանը շարունակում է ոտնահարել Վրաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Վրաստանը կարող է հույս դնել միջազգային գործընկերների աջակցության վրա՝ վերջ դնելու Ռուսաստանի վնասակար գործողություններին»,- գրել է Վրաստանում Գերմանիայի դեսպան Պետեր Ֆիշերը։

Ռուսական օկուպացիոն ուժերը Կիրբալի մոտ օկուպացված տարածքում սպանել են Վրաստանի քաղաքացի Թամազ Գինտուրիին և ապօրինաբար ձերբակալել մեկ քաղաքացու։ Միջադեպի կապակցությամբ Վրաստանի կենտրոնական իշխանության պահանջով Էրգնեթիում հանդիպում է կայացել։