Պետեր Ֆիշեր․ Ցանկանում եմ շնորհավորել Եվրոպայի օրը բոլոր վրացի ընկերներիս։ Վրաստանը Եվրոպայի մի մասն է, և Վրաստանը պետք է միանա Եվրամիությանը
Պետեր Ֆիշեր․ Ցանկանում եմ շնորհավորել Եվրոպայի օրը բոլոր վրացի ընկերներիս։ Վրաստանը Եվրոպայի մի մասն է, և Վրաստանը պետք է միանա Եվրամիությանը

«Ցանկանում եմ շնորհավորել Եվրոպայի օրը բոլոր վրացի բարեկամներիս։ Վրաստանը Եվրոպայի մի մասն է։ Վրաստանը պետք է միանա Եվրամիությանը», – այս մասին Եվրոպայի օրվա կապակցությամբ հայտարարել է Վրաստանում Գերմանիայի դեսպան Պետեր Ֆիշերը։

Նրա խոսքով՝ Եվրոպան նշանակում է բարեկամություն և համերաշխություն, և բոլորը գիտեն, թե ինչ պետք է արվի ԵՄ-ին անդամակցելու համար։

«Այսօր Եվրոպայի օրն է։ Ցանկանում եմ շնորհավորել այս օրը բոլոր վրացի ընկերներիս։ Մենք կարծում ենք, որ Վրաստանը Եվրոպայի մասն է։ Վրաստանը պետք է միանա Եվրամիությանը։ Եվրոպան բարեկամություն և համերաշխություն է, և այսօր մենք պատրաստվում ենք նշել հենց դա։ Բոլորը գիտեն, թե ինչ է անհրաժեշտ անդամակցության համար։ Հույս ունեմ՝ այդ քայլերը կկատարվեն, և ապագայում միասին կլինենք միավորված Եվրոպայում», – նշել է Ֆիշերը։

Վարշավայում կայացած արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը վրացական պատվիրակությանը չհրավիրելու մասին հարցին ի պատասխան՝ Գերմանիայի դեսպանը նշել է, որ դա տեղի է ունեցել, քանի որ «անցած տարվա հունիսին ԵՄ-ն որոշում կայացրեց դադարեցնել Վրաստանի կառավարության հետ բարձր մակարդակի հանդիպումները»։

«2023 թվականի հունիսին ԵՄ-ն որոշեց դադարեցնել բարձր մակարդակի շփումները Վրաստանի կառավարության հետ՝ մինչ ընթացիկ ճգնաժամի կարգավորումը», – նշել է դեսպանը։

Հարցին, թե արդյոք Վրաստանի կառավարությունը պետք է լուծի այդ ճգնաժամը, Պետեր Ֆիշերը պատասխանել է. «Դա պետք է նրանց հարցնեք»։

«Ես չգիտեմ՝ ինչ է ցանկանում Վրաստանի կառավարությունը։ Դա նրանցից պետք է հարցնեք։ Ես հույս ունեմ, որ Վրաստանը՝ իր քաղաքացիներով, կվերադառնա այդ ուղուն։ Դա մեր հույսն է, սակայն որոշումը պատկանում է Վրաստանին։ Իսկ ինչ է Վրաստանը՝ Վրաստանը նրա ժողովուրդն է։ Միայն կառավարությունը չէ, որ միանում է Եվրամիությանը, ոչ էլ միայն խորհրդարանը կամ բիզնես ոլորտը, այլ բոլորը միասին, դա մի մեծ ազգային ջանք է։ Մենք առաջարկել ենք թեկնածուի կարգավիճան, դա լավագույն բանն էր, որ կարող էինք անել», – ընդգծել է Գերմանիայի դեսպանը։