Պետդեպարտամենտի տեղեկացմամբ՝ Մարկո Ռուբիոն եվրոպացի գործընկերների հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Ուկրաինայում հրադադարի հաստատման և խաղաղության հասնելու հնարավոր ուղիները

11:13, 13.05.2025

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն այսօր հեռախոսազրույց է ունեցել եվրոպացի գործընկերների հետ։ Այս մասին հայտնում է Պետդեպարտամենտը։

Պետդեպարտամենտի հաղորդագրության համաձայն՝ զրույցների հիմնական թեման եղել է Ուկրաինայում շարունակվող հակամարտության խաղաղ կարգավորման հեռանկարներն ու այս գործընթացում միջազգային հանրության դերը։

«Մարկո Ռուբիոն հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նուել Բարոյի, Գերմանիայի արտգործնախարար Յոհան Վադեֆուլի, Լեհաստանի արտգործնախարար Ռադիսլավ Սիկորսկու, Միացյալ Թագավորության արտգործնախարար Դևիդ Լամիի, Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգայի և Եվրամիության բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ։ Ղեկավարներն անդրադարձել են Ուկրաինայում հրադադարի հաստատման և խաղաղության հասնելու հնարավոր ուղիներին», – նշված է հաղորդագրությունում։

Նմանատիպ