Պետդեպարտամենտի ներկայացուցիչ. Մենք ունենք տարբեր զենքեր, որպեսզի պատասխանատվության ենթարկենք նրանց, ովքեր  պատասխանատու են աշխարհում մարդու իրավունքների ոտնահարման համար, մենք ,պատժամիջոցների մասին նախապես չենք խոսում, մինչև դրանք չներդնենք, բայց զննում ենք իրավիճակը
Պետդեպարտամենտի ներկայացուցիչ. Մենք ունենք տարբեր զենքեր, որպեսզի պատասխանատվության ենթարկենք նրանց, ովքեր պատասխանատու են աշխարհում մարդու իրավունքների ոտնահարման համար, մենք ,պատժամիջոցների մասին նախապես չենք խոսում, մինչև դրանք չներդնենք, բայց զննում ենք իրավիճակը

ԱՄՆ պետքարտուղարի խոսնակը ասաց, որ Վրաստանում բոլոր քաղաքական դերակատարները պետք է հրապարակավ դատապարտեն բռնությունը, որ հուլիսի 5-6-ը տեղի ունենած փաստերը պետք է հետաքննվեն, և հանցագործները պետք է դատվեն օրենքին լիովին համապատասխան:

«Առաջին հերթին, իհարկե, մենք մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Լեքսո Լաշքարավայի ընտանիքին, մտերիմներին և գործընկերներին: Մենք ուշադիր հետևում ենք նրա մահվան հետ կապված տեղեկություններին: Կոչ ենք անում հանգստանալ և դադարեցնել բռնությունը, որն արդեն ողբերգականորեն խլել է մեկ կյանք, այս դեպքում՝ ձեր գործընկերոջ կյանքը: Բոլոր վրացի լրագրողների անվտանգությունը և Վրաստանում ժողովրդավարության վստահելիությունը պահանջում են, որ բոլոր նրանք, ովքեր հարձակվել են խաղաղ ցուցարարների և լրագրողների վրա, ինչպես նաև նրանք, ովքեր բռնություն են հրահրել, հայտնաբերվեն, ձերբակալվեն և ենթարկվեն քրեական հետապնդման՝ օրենքին համապատասխան:

Մենք Վրաստանի ղեկավարներին և իրավապահ մարմիններին հիշեցնում ենք բոլորի սահմանադրական իրավունքները պաշտպանելու իրենց պատասխանատվությունը: Մենք նրանց հիշեցնելու ենք լրագրողների և լրատվամիջոցների ազատությունը պաշտպանելու իրենց պատասխանատվության մասին: Մենք կոչ ենք անում բոլոր վրացիներին, ներառյալ իշխանությանը, հրապարակավ դատապարտել նման բռնությունները, որոնք տեղ չունեն ժողովրդավարության մեջ: Մենք հպարտ շարունակում ենք ամբողջ աշխարհում ԼԳԲՏՔ համայնքին պաշտպանել բռնությունից, քրեականացումից, խտրականությունից», – ասաց Նեդ Փրայսը:

Նրա խոսքով, իրենք ունեն տարբեր զենքեր՝ աշխարհում մարդու իրավունքների խախտումների համար պատասխանատուներին պատասխանատվության ենթարկելու համար, և այդպիսի զենքերից մեկը պատժամիջոցներն են:

«Ինչ վերաբերում է վարչապետին ու նրա ապագային, իհարկե, դա վրաց ժողովրդի որոշումն է: Մենք ունենք տարբեր գործիքներ՝ ամբողջ աշխարհում մարդու իրավունքների ոտնահարումների համար պատասխանատուներին պատասխանատվության ենթարկելու համար: Պատժամիջոցները նման գործիքներից են: Ինչպես գիտեք, մենք պատժամիջոցների մասին նախապես չենք խոսում, մինչև դրանք չներկայացնենք, բայց շատ ուշադիր հետեւում ենք իրավիճակին: Մենք ուզում ենք տեսնել, որ բոլոր նրանք, ովքեր դա արել են, պատասխանատվության են ենթարկվել: Ինչ վերաբերում է Վրաստանում գործող բոլոր քաղաքական դերակատարներին, մենք կրկին նրանց կոչ ենք անում դատապարտել այս բռնությունը: Ինչ վերաբերում է Վրաստանի կառավարությանը, մենք կրկնում ենք մեր կոչը` այս գործը մանրակրկիտ հետաքննելու և այս սարսափելի հանցագործությունը կատարողներին պատասխանատվության ենթարկելու համար», – ասաց Նեդ Փրայսը: