Պետդեպարտամենտը Մարկո Ռուբիոյի և Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոյի հանդիպման մասին տեղեկատվություն է հրապարակել

15:07, 05.03.2025

ԱՄՆ Պետդեպարտամենտը տեղեկատվություն է հրապարակում Մարկո Ռուբիոյի և Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոյի հանդիպման մասին։

Ինչպես նշվում է Պետդեպարտամենտի մամլո հաղորդագրության մեջ, պետքարտուղար Մարկո Ռուբիոն ընդգծել է Ուկրաինայում պատերազմին վերջ տալու և տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության և կայունության ապահովման հրատապ անհրաժեշտությունը։

Գործակալության տվյալներով՝ պետքարտուղարն ու Հունգարիայի արտգործնախարարը քննարկել են էներգետիկ և պաշտպանական ոլորտներում ռազմավարական համագործակցությունը։

Նմանատիպ