Պետքարտուղարությունը ողջունում է Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը, Հարավային Կովկասում հակամարտության ցանկացած սրացում անընդունելի է

12:05, 26.03.2025

ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Ինչպես հայտնում է ԱՄՆ Պետդեպարտամենտը, զրուցակիցները՝ որպես ռազմավարական գործընկերներ, քննարկել են ԱՄՆ-ի և Հայաստանի ընդհանուր շահերը։

Պետքարտուղարը ողջունել է Ադրբեջանի հետ խաղաղ համաձայնությունը և ընդգծել է երկարատև խաղաղության կարևորությունը՝ տարածաշրջանային հակամարտությունների ցիկլը կոտրելու և Հարավային Կովկասում անվտանգությունն ու բարեկեցությունը ապահովելու նպատակով։

Կողմերը համակարծիք են, որ Հարավային Կովկասում հակամարտության ցանկացած ձևով սրումը անընդունելի է։

Նմանատիպ