Պետդեպարտամենտ. Մենք կրկին կոչ ենք անում բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերել՝ զերծ մնալով ցանկացած գործողությունից, որը կարող է առաջացնել լարվածություն
Պետդեպարտամենտ. Մենք կրկին կոչ ենք անում բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերել՝ զերծ մնալով ցանկացած գործողությունից, որը կարող է առաջացնել լարվածություն

ԱՄՆ պետքարտուղարությունն արձագանքում է Վրաստանում տեղի ունեցող քաղաքական զարգացումներին:

Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը ասաց, որ ինքը բոլոր կողմերին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել՝ խուսափելու իրավիճակը սրող ցանկացած գործողությունից:

«Մենք խորապես մտահոգված ենք Վրաստանում տեղի ունեցող քաղաքական զարգացումներով: Կրկին բոլոր կողմերին հորդորում ենք զերծ մնալ ցանկացած գործողությունից, որը կարող է սրել կամ լարվածություն առաջացնել: Մենք Վրաստանի իշխանություններին կոչ ենք անում գործել իրենց եվրաատլանտյան նկրտումների համաձայն, ամրապնդել իրենց պարտականությունները ժողովրդավարության, անձնական ազատության և օրենքի գերակայության սկզբունքներին և ապահովել, որ դատական ​​համակարգը և դատախազությունը զերծ լինեն քաղաքական կողմնակալությունից: ԱՄՆ-ն աջակցում է ժողովրդավարական, անվտանգ և բարեկեցիկ Վրաստանին: Մենք կշարունակենք աշխատել Վրաստանի հետ` պահպանելու օրենքի գերակայությունը և ինստիտուտների հաշվետվողականությունը», – ասաց Նեդ Փրայսը: