Պետական շենքերից իջեցվել են Վրաստանի դրոշները (վիդեո)

Սգօ օրվա հետ կապված, Վրաստանում իջեցվել են վարչական շենքերի պետական դրոշները:

Վրաստանի դրոշները իջեցվել են կառավարության վարչության և խորհրդարանի շենքերի մոտ՝ Թբիլիիում: Ինչպես նաև, խորհրդարանի շենքի դիմաց՝ Քութաիսիում:

Պետական դրոշներն իջեցվել են նաև ներքին գործերի, պաշտպանության և այլ նախարարությունների վարչական շենքերից:

Տղիբուլիում, Մինդելիի անվան հանքավայրում տեղի ունեցած ողբերգության պատճառով, կառավարության որոշմամբ, ապրիլի 6-ը Վրաստանում հայտարարվել էր սգո օր:

Տղիբուլիում, Մինդելիի անվան հանքավայրում տեղի ունեցած դեպքի հետևանքով զոհվել էր 6 մարդ, տուժել՝ երեքը: