Պետական նախարարի ապարատ - Ամեն բան կանենք, որպեսզի օկուպացված տարածքում բնակվող որևէ երիտասարդ չմնա առանց բարձրագույն կրթության
Հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով պետական նախարարի ապարատի տեղեկությամբ, օկուպացնող ռեժիմի կողմից Էնգուրի գետի վրա «անցումը» փակելու պահից մինչ այժմ, շուրջօրյա ռեժիմում աշխատում են, որպեսզի օկուպացված տարածքում բնակցող մարդկանց տրվի ազատ տեղաշարժի հնարավորություն:
«Եղել են դեպքեր, երբ երիտասարդների մի մասը անցել է շատ ծանր ճանապարհ, որպեսզի հաղթահարեր ռուսական պատնեշները:
Նրանցից յուրաքանչյուր, այդ թվում տուժած երիտասարդների հետ, ինչպես պետական նախարարի ապարատը, այնպես էլ՝ առողջապահության գերատեսչությունը և կրթության նախարարությունն ունենք ուղիղ հաղորդակցություն և անհրաժեշտության դեպքում, նրանց պետությունը ամեն առումով կօգնի»,- հայտարարում են պետական նախարարի ապարատում:
Նրանց տեղեկությամբ, կառավարության «Քայլ՝ դեպի ավելի լավ ապագա» խաղաղարար առաքելության շրջանակներում որևէ օկուպացված շրջաններից երիտասարդ չի մնա առանց բարձրագույն կրթության: