Պետական մրցույթը, որին մասնակցում էր միայն «Բիլայն» ընկերությունը դադարեցվել է
Բջջային հեռախոսակապի ծառայության կոնսոլիդացված մրցույթը, որին մասնակցում էր միայն ՍՊԸ «ՎիոնՎրաստանը» (Բիլայն), դադարեցվել է:
Որոշումը ընդունել է մրցութային հանձնաժողովը, որի նիստին ներկա էին գնումների գործակալության ղեկավար Լևան Ռազմաձեն, մրցակցության գործակալության ղեկավար Նոդար Խադուրին, ինչպես նաև ենթակառուցվածքների, ֆինանսների և ներքին գործերի նախարարների տեղակալները:
Մինչ նոր մրցույթի հայտարարելը ծրագրվում է խորհրդատվություններ անց կացնել շուկայում գործող օպերատորների հետ: Հնարավոր է փոխվեն նաև մրցութային պայմանները:
Նման մրցույթը, որին մասնակցում էր միայն Բիլայն ընկերությունը դադարեցվել էր նաև անցած տարի: Նոր մրցույթում հաղթել են շուկայում գործող երեք ընկերությունները: Խոսքը վերաբերում է պետական գերատեսչություններում աշխատող մոտ 260 հազար բաժանորդի ծառայությանը:
Հեղինակ -
Edgar Barsegyan