Պետական գերատեսչությունները հաղորդակցության ծառայությունը հին պայմաններով կստանան մինչև հունիսի 30-ը
Պետական գերատեսչությունները հին պայմաններով հաղորդակցության ծառայությունը կստանան, հավանաբար, մինչև հունիսի 30-ը: Հաղորդագրությունը հրապարակվել է Պետական գնումների գործակալության կայքէջում:
«Տալիս ենք հանձնարարական, բջջային հեռախոսային ծառայության գնումը շարունակել CON170000115 համախմբված մրցույթում հաղթած մատակարարողից («Մագթիկոմ» ՍՊԸ, «Ջեոսել» ՍՊԸ, «Վիոն Վրաստան» ՍՊԸ), ինչպես նաև նույն մրցույթով հաշվի առնված սակագների և պայմանների համապատասխան»,- գրված է հաղորդագրությունում:
Ինչպես հայտնի է, 2019-2020 թվականների ծառայության համար նոր համախմբված մրույթ էր հայտարարվել մարտին և դրան մասնակցում էր միայն«Բիլայնը»: Մրցութային հանձնաժողովը կայացրել էր մրցույթը կասեցնելու որոշում: Հայտարարվել էր շուկայում առկա օպերատորների խորհրդակցական հանդիպումների և մրցութային պայմանների հնարավոր փոփոխության մասին:
Խոսքը վերաբերում է պետական գերատեսչություններում աշխատող մոտ 260 հազար բաժանորդի սպասարկմանը: