Պետական աուդիտի ծառայությունը քաղաքական և անկախ թեկնածուներին կոչ է անում, ժամանակին սկսել ծախսի հայտարարագրումը
Վրաստանի նախագահի 2018 թվականի ընտրությունների նախընտրական քարոզարշավը թափանցիկ կերպով վարելու նպատակով պետական աուդիտի ծառայությունը ընտրություններին մասնակցելու ցանկություն ունեցող քաղաքական բոլոր կուսակցություններին և անկախ թեկնածուներին կոչ է անում, ժամանակին սկսել ընտրական նպատակաների համար իրականացված ծախսերի հայտարարագրումը ընտրական օրենսդրությամբ և գլխավոր աուդիտորի 2016 թվականի մայիսի 5-ի հրամանով սահմանված ձևով,- այս մասին նշված է Պետական աուդիտի ծառայության հայտարարությունում:
«Կոչ ենք անում բոլոր սուբյեկտներին, որոնք ունեն 2018 թվականի ընտրություններին մասնակցելու ցանկություն, նախքան ԿԸՀ գրանցում անցնելը, ենթարկվել քաղաքական կուսակցությունների և անկախ թեկնածուների համար օրենսդրությամբ սահմանված կանոններին և գրանցվել պետական աուդիտի ծառայությունում, որպեսզի հասնենք քաղաքական ֆինանսների առավելագույն թափանցիկության չափանիշին և արդար ընտրական միջավայրի ձևավորմանը»,- ասվում է հայտարարությունում:
Դրա հետ մեկտեղ, պետական աուդիտի ծառայության քաղաքական ֆինանսների մոնիտորինգի դեպարտամենտը պատրաստ է ցանկացած տիպի հավելյալ խորհրդակցություններ և թրեյնինգներ անցկացնելու համար, որպեսզի հավասարության չափանիշներից ելնելով, ընտրական գործընթացն իրագործվի թափանցիկ և արդար ձևով, Վարստանի գործող օրենսդրությանը համապատասխան: