Պետական արարողությունների պալատում բացվելու է «Ուսուցիչը -  ուղեկից՝ դեպի Եվրոպա» խորագրով սեմինարը
Պետական արարողությունների պալատում բացվելու է «Ուսուցիչը - ուղեկից՝ դեպի Եվրոպա» խորագրով սեմինարը

Եվրոպայաի օրերի շրջանակներում պետական արարողությունների պալատում այսօր բացվելու է «Ուսուցիչը –  ճանապարհ՝ դեպի Եվրոպա» խորագրով սեմինարը:

Հրավիրված հյուրերին ողջույնի խոսքով դիմելու են Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Միխեիլ Բատիաշվիլին,Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի Հարավային Կովկասի ներկայացուցչության տնօրեն Ֆելիքս Հետը, Վրաստանում Էստոնիայի դեսպան Կաի Կաարելսոնը և Մանկավարժների մասնագիտական զարգացման ազգային կենտրոնի տնօրեն Բերիկա Շուկակիձեն:

Սեմինարի մոդերատորը լինելու է ՆԱՏՕ-ի և Եվրամիության մասին տեղեկատվական կենտրոնի տնօրեն Նինո Բոլքվաձեն:

Սեմինարին մասնակցելու է մոտ 150 մանկավարժ մայրաքաղաքից և շրջաններից, այդ թվում՝ ազգային փոքրամասնություններով բնակեցված շրջաններից և օկուպացված գոտու երկայնքում գտնվող գյուղերից: Մասնակիցները երկու օրվա ընթացքում կստանան տեղեկություն Վրաստանի և Եվրամիության հարաբերություններ,ի եվրաինտեգրման գործընթացի և եվրոպական արժեքների մասին:

Նախագիծը ենթադրում է մանկավարժների կողմից ողջ տարվա ընթացքում եվրոպական արժեքների ժողովրդականացման նպատակով ակտիվությունների իրականացում:

«Եվրպայի օրեր 2019»-ը մեկնարկել է մայիսի 5-ին և տևելու է մինչև տարեվերջ: