Պետական արարողությունների բակում անցկացվելու է պատվավոր թբիլիսցիների պարգևատրման արարողությունը
Պետական արարողությունների բակում անցկացվելու է պատվավոր թբիլիսցիների պարգևատրման արարողություն և համերգ: Երեկոն նվիրվելու է Գիա Ղանչելիի հիշատակին: Թբիլիսիի քաղաքապետարանի որոշմամբ, արարողությունն անցկացվելու է հեռուստատեսային ձևաչափով, առանց հանդիսատեսի: Թբիլիսիի քաղաքապետարանում հայտարարում են, որ երեկոյան կկատարվեն մեծ մաեստրոյի անմահ մեղեդիները:
Տոնական միջոցառմանը մասնակցելու են Էվգենի Միքելաձեի անվան Վրաստանի ազգային սիմֆոնիկ նվագախումբը և դրա գեղարվեստական ղեկավար Նիկոլոզ Ռաճվելին, Նանի Բրեգվաձեն, Գիորգի Ցագարելին, Նատո Մետոնիձեն, Լիզա Բագրատիոնին, Էկա Մամալաձեն, Georgian Six:
Այս տարվա Թբիլիսոբան ամբողջովին նվիրվում էր Գիա Ղանչելիին, սակայն համաճարակային վիճակի վատթարացման պատճառով, Թբիլիսիի քաղաքապետարանը չեղարկեց տոնի հետ կապված բոլոր միջոցառումները:
Պատվավոր թբիլիսցիների պարգևատրման արարողությունը նախատեսված է այսօր, 20:00-ին: