Պետական անվտանգության ծառայությունը կոչ է անում բոլորին, խուսափել սադրիչ հայտարարություններից
Պետական անվտանգության ծառայությունը կոչ է անում բոլորին, խուսափել սադրիչ հայտարարություններից:
Ինչպես Առաջին ալիքին հայտնել են ՊԱԾ-ում,Վրաստանի պետական անվտանգության ծառայությունն այս պահին չի հաստատում տարածված տեղեկությունը, որ օկուպացնող ռեժիմի ներկայացուցիչները գտնվում են Վրաստանի կենտրոնական իշխանության կողմից վերահսկվող տարածքում:
Գերատեսչության տեղեկությամբ, տարածված տեղեկությունը ստուգվում է թեժ գծի օգնությամբ, ինչպես նաև տեղեկացված են Եվրամիության դիտորդական առաքելությունը և միջազգային բոլոր գործընկերները:
«Պետական անվտանգության ծառայությունը կոչ է անում բոլորին, խուսափել սադրիչ հայտարարություններից:
Օկուպացնող ուժերի կողմից իրականացված ցանկացած ակտիվությունը լարվածություն է առաջացնում տեղում առկա անվտանգության միջավայրի համար»,- հայտնել են Առաջին ալիքին ՊԱԾ-ում: