Պետական անվտանգության ծառայությունը ձերբակալել է նախկին պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրճուլաձեին

17:20, 11.09.2025

Պետական ​​անվտանգության ծառայությունը ձերբակալել է Ջուանշեր Բուրճուլաձեին։

Այս մասին հայտարարվել է գերատեսչությունում կայացած ճեպազրույցի ժամանակ։

«Դատարանի որոշման հիման վրա Վրաստանի նախկին պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրճուլաձեն ձերբակալվել է պաշտոնեական լիազորությունների չարաշահման և ապօրինի եկամուտների օրինականացման մեղադրանքով, որը զուգորդվել է առանձնապես խոշոր չափի եկամուտ ստանալու հետ», – հայտնել է ՊԱԾ-ը։

Նմանատիպ