Պետական անվտանգության ծառայության պետ Գեկա Գելաձեն հյուրընկալել է Ղրղզստանի ներքին գործերի նախարար Ուլան Նիազբեկովին
Պետական անվտանգության ծառայության պետ Գեկա Գելաձեն հյուրընկալել է Վրաստանում պաշտոնական այցով գտնվող Ղրղզստանի ներքին գործերի նախարար Ուլան Նիազբեկովին։
Գերատեսչության փոխանցմամբ՝ հանդիպմանը կողմերը քննարկել են Վրաստանի և Ղրղզստանի Հանրապետության միջև առկա գործընկերության հարցերը և դրա խորացման հեռանկարները։
Զրույցը վերաբերել է աշխարհում ընթացող իրադարձությունների ֆոնին անվտանգության ոլորտում առկա մարտահրավերներին և այս համատեքստում երկու երկրների անվտանգության կառույցների ու իրավապահ մարմինների միջև սերտ համագործակցության կարևորությանը։
Հանդիպմանը նաև ընդգծվել է ընթացիկ տարվա հունիսին Վրաստանի վարչապետի պատմական այցի կարևորությունը Ղրղզստանի Հանրապետություն։
Գեկա Գելաձեի խոսքով՝ նշված այցը նոր թափ կհաղորդի վրաց-ղրղզական երկկողմ հարաբերություններին։
Երկու գերատեսչությունների ղեկավարները հույս են հայտնել, որ համատեղ ջանքերով Վրաստանի և Ղրղզստանի Հանրապետության միջև առկա կապերն էլ ավելի կամրապնդվեն։