Պետական անվտանգության ծառայության հակակոռուպցիոն գործակալությունը խոշոր չափերով կաշառք պահանջելու և վերցնելու փաստով Բաթումիի քաղաքապետարանի աշխատակցի է ձերբակալել

10:10, 04.08.2026

Վրաստանի պետական անվտանգության ծառայության հակակոռուպցիոն գործակալության աշխատակիցները, իրականացված քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, խոշոր չափերով կաշառք պահանջելու և վերցնելու փաստով ձերբակալել են Բաթումիի քաղաքապետարանի «Բաթումիի մունիցիպալ տեսչություն» ՈՉԱԿ-ի (Ոչ առևտրային (ոչ կոմերցիոն) իրավաբանական անձ) շինարարական վերահսկողության աշխատակցին։

Գերատեսչության տեղեկացմամբ՝ քննությամբ պարզվել է, որ ձերբակալվածը Վրաստանի քաղաքացուց կաշառք է վերցրել Բաթումիում ապօրինի կառուցված կոմերցիոն նշանակության տարածքի համար օրենքով սահմանված տուգանքից խուսափելու դիմաց, որի ընթացքում էլ հանցագործությունը կատարելու պահին ձերբակալվել է որպես մեղադրյալ։

«Բաթումիի մունիցիպալ տեսչությունում» ձերբակալվածի անմիջական պարտականությունն էր Բաթումիի տարածքում ընթացող բոլոր դասերի շինարարական օբյեկտների վերահսկողությունը, ինչպես նաև անօրինական կերպով ընթացող և արդեն իսկ ապօրինի իրականացված աշխատանքների նկատմամբ օրենքով սահմանված արձագանքումը։

Քննությունն ընթանում է Վրաստանի քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածի 1-ին մասով, որը որպես պատիժ նախատեսում է ազատազրկում՝ վեցից ինը տարի ժամկետով։

Նմանատիպ