Պետական տեսուչի քննիչը մտել է Գլդանիի թիվ 18 բժշկական հաստատություն՝ Միխեիլ Սաակաշվիլիին հարցաքննելու համար
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին հարցաքննելու համար, Գլդանիի թիվ 18 բուժհաստատություն է մտել Պետական տեսուչի քննիչ Գիորգի Միքելաձեն։ Հարցմանը ներկա է նաև Միխեիլ Սաակաշվիլիի փաստաբանը։
«Այսօր մենք պայմանավորվել ենք Քրեակատարողական ծառայության և Միխեիլ Սաակաշվիլիի փաստաբանների հետ, որ Միխեիլ Սաակաշվիլիի հարցաքննությունը կիրականացվի իրենց համար ընդունելի ձևով։ Սա կլինի ուղիղ հաղորդակցություն։ Նշանակվել է փորձաքննություն, որը պետք է անցկացվի այսօր և դրան կմասնակցի Միխեիլ Սաակաշվիլիի կողմից հրավիրված մասնագետը, խոսքը անձնական բժշկի՝ Նիկոլոզ Ղիփշիձեի մասին է։ Կկատարվի նրա մարմնի արտաքին զննություն, ապա փորձագետը կտա համապատասխան եզրակացություն։ Եթե նա պահանջի ապացույցներ, դրանք կպահանջվեն։ Կադրերը դեռ չեն պահանջվել»,- ասել է Գիորգի Միքելաձեն:
Պետական տեսչության քննչական վարչությունը երեկ հետաքննություն է սկսել Միխեիլ Սաակաշվիլիի նկատմամբ հնարավոր անմարդկային վերաբերմունքի փաստով։